Մատչելիության հղումներ

Նախագահը նոր նախարարներ և փոխվարչապետ է նշանակել, կառավարությունն ամբողջությամբ ձևավորվեց


Նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
Նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել կառավարության նոր անդամներ նշանակելու մասին:

Այդ հրամանագրերով Մհեր Գրիգորյանը նշանակվել է փոխվարչապետ: Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար, Մանե Թանդիլյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարար, Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարար, Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարար, Արթուր Խաչատրյանը՝ գյուղատնտեսության նախարար, Լևոն Վահրադյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

Արծվիկ Մինասյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարար, Աշոտ Հակոբյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Հրաչյա Ռոստոմյամը՝ արտակարգ իրավիճակների նախարար, Արթուր Գրիգորյանը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, Լիլիթ Մակունցը՝ մշակույթի նախարար:

Նախօրեին Արարատ Միրզոյանը նշանակվել էր առաջին փոխվարչապետ, իսկ Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ: Դավիթ Տոնոյանը նշանակվել էր պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Արայիկ Հարությունյանը՝ կրթության և գիտության նախարար, Մխիթար Հայրապետյանը՝ սփյուռքի նախարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG