Մատչելիության հղումներ

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին կրկին կարող է ընտրովի պաշտոններ զբաղեցնել: Միլանի քաղաքային դատարանը նման որոշում է կայացրել երեկ երեկոյան:

2013 թվականին Բերլուսկոնին դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման` խարդախության մեղադրանքով: Նրան նաև արգելել էին ընտրովի պաշտոններ զբաղեցնել: Հետագայում Բերլուսկոնիի ազատազրկումը փոխարինվեց պարտադիր հանրօգուտ աշխատանքների կատարամբ, սակայն պաշտոններ զբաղեցնելու արգելքը մնաց ուժի մեջ:

Բերլուսկոնիի «Առաջ Իտալիա» կուսակցությունը տարեսկզբին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացել էր քվեների 14 տոկոսը: Ինքը` Բերլուսկոնին թեև ակտիվորեն մասնակցում էր քարոզարշավին, բայց կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված չէր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG