Մատչելիության հղումներ

Թիվ 11 դպրոցի տնօրենին առնչվող դեպքով քրգործ է հարուցվել


Ռուզաննա Ազիզյան, արխիվ

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենին առնչվող դեպքով՝ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով: Այն է՝ պաշտոնական դիրքի չարաշահում։

Այդ հոդվածով նախատեված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Հոդվածը նախատեսում է նաև կալանք՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։

Թիվ 11 դպրոցի աշխատակիցները տնօրեն Ռուզաննա Ազիզյանին մեղադրել էին մի շարք չարաշահումների մեջ։ Դպրոցի գրադարանավարուհին էլ «Ազատության» հետ զրույցում պնդել էր՝ տարիներ շարունակ պարգևավճարներ են ստացել, հետո դրանք դպրոցի աշխատակիցներից մեկի միջոցով փոխանցել տնօրենին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG