Մատչելիության հղումներ

Իրանը դատապարտում է Իսրայելի գործողությունները Սիրիայում իր ռազմակայանների դեմ


Իսրայելի զինված ուժերը հրթիռ են արձակում, արխիվ
Իսրայելի զինված ուժերը հրթիռ են արձակում, արխիվ

Պաշտոնական Թեհրանը խստորեն դատապարտում է Սիրիայի տարածքում գտնվող իրանական ռազմակայանների` Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունները: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Նրա խոսքով՝ մայիսի 10-ին իսրայելական ստորաբաժանումների կողմից իրականացված ռմբակոծությունների թիրախ են դարձել Սիրիայի տարածքում գտնվող գրեթե բոլոր իրանական ռազմակայանները: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սիրիայում տեղակայված իրանական ստորաբաժանումները հրթիռակոծել են Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG