Մատչելիության հղումներ

«Լույս» հիմնադրամին աշխատանքի դադարեցման մասին ծանուցում է ներկայացվել․ Ժաքլին Կարաասլանյան


«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը Հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հրապարակված բաց նամակում հայտնել է, որ մայիսի 10-ին «Լույս»-ի աշխատակազմին ծանուցում է ներկայացվել հիմնադրամի աշխատանքի դադարեցման մասին։

«Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին և 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած, կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող երիտասարդներին, որ նրանց այս տարի ևս կշնորհվի կրթաթոշակ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի շուտով»,- ասված է բաց նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG