Մատչելիության հղումներ

Գյումրու թիվ 40 դպրոցում սննդի միջոցների հափշտակության առթիվ հարուցվել է քրեական գործ


Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցում առանձնապես խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

2018 թվականի ապրիլի 20-ին Գյումրի քաղաքի մի բնակչուհու կողմից Շիրակի մարզի դատախազին հասցեագրված դիմումի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցի տնօրենը 2 անհատ ձեռնարկատերերի հետ կնքված 15.481.173 ՀՀ դրամ գումարի սննդամթերքի մատակարարման պայմանագրերով երկուստեք կազմել և հաստատել են կեղծ հանձնման-ընդունման արձանագրություններ, արդյունքում՝ 697-780 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցների փոխարեն փաստացի դպրոց մատակարարվել և երեխաներին բաշխվել են 150-200 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցներ, իսկ պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը, օգտագործելով իրենց անձնական կարիքների համար, խաբեության եղանակով հափշտակել են:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG