Տաջիկստանի հեռավոր շրջանում երեկ գրանցվել են 6.2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ, որոնք զգացվել են նաև հարևան Աֆղանստանում և Պակիստանում: Երկրաշարժի էպիկենտրոնը, ըստ ԱՄՆ Երկրաբանական կենտրոնի, գտնվել է Տաջիկստանում՝ 112 կիլոմետր խորության վրա:
Պակիստանի և Աֆղանստանի մայրաքաղաքներ Իսլամաբադում և Քաբուլում խուճապ է եղել, մեծ թվով աշխատակիցներ լքել են հիմնարկները և բնակելի տները:
Զոհեր, լուրջ ավերածություններ չկան, սակայն որոշ բնակավայրերում մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Նույն օրը Պակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ, զոհեր չկան: