Մատչելիության հղումներ

Պուտին. «Հեյդար Ալիևը մեծ քաղաքական գործիչ էր»


Հեյդար և Իլհամ Ալիևներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում այսօր բացված «Հեյդար Ալիև. Անձ. Առաքելություն. Ժառանգություն» ադրբեջանա-ռուսական պատմավավերագրական ցուցահանդեսի մասնակիցներին հասցեագրված ուղերձում բարձր է գնահատել Ադրբեջանի հանգուցյալ նախագահի աշխատանքը:

«Հեյդար Ալիևը մեծ պետական գործիչ էր, իսկական հայրենասեր և հայրենիքի նվիրյալ զավակ», - ասվում է Պուտինի ուղերձում: ТАСС լրատվական գործակալությունը վկայակոչում է Ռուսաստանի ղեկավարին, ով ասել է, որ «պատմական դժվար ժամանակաշրջանում ստանձնելով երկրի կառավարումը՝ Հեյդար Ալիևը մեծ գործ է արել Ադրբեջանի հանրությունը միավորելու համար և դարձել է իսկական առաջնորդ»:

Պուտինի ուղերձը ցուցահանդես-սիմպոզիումի մասնակիցների համար ընթերցել է Ռուսաստանի նախագահի միջտարածաշրջանային և արտերկրում հայրենակիցների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չերնովը:

«Հեյդար Ալիևն առաջնահերթություններից մեկը համարել է Ռուսաստանի հետ բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների և կառուցողական համագործակցության ամրապնդումը, ուրախացնում է, որ այդ ուղին արժանիորեն շարունակում է Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը», - ասվում է Վլադիմիր Պուտինի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG