Մատչելիության հղումներ

«Տարոն հեռացի՛ր» կոչով բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ


«Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամները «Տարո՛ն, իջի՛ր», «Տարո՛ն, հեռացի՛ր» կոչերով բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ։

Նրանք պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։

«2011 թվականից Տարոն Մարգարյանը երբևիցե հաշվետու չի եղել, պատասխանատու չի եղել Երևանի քաղաքացիներին։ Այսօր մենք Ձեզ հնարավորություն ենք ընձեռում կանգնել երևանցիների կողքին և պատասխանել նրանց հարցերին։ Տարո՛ն, քեզ շանս է տրված, իջի՛ր», - հայտարարում են ցուցարարները՝ շարունակելով. - «Ո՛չ ապօրինի շինարարությանը, ո՛չ գծատիրությանը, ո՛չ բանդաներով բռնությանը, ո՛չ բյուջեի մսխմանը։ Արժանապատիվ տրանսպորտ, արժանապատիվ կյանք»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG