Մատչելիության հղումներ

Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Հայաստանի նորընտիր վարչապետին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը կշարունակի քաղաքականությունը՝ ուղղված կայուն զարգացմանն ու երկրի բնակչության սոցիալական բարեկեցության բարձրացմանը:

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Նուրսուլթան Նազարբաևի շնորհավորական հեռագրում մասնավորապես ասված է. - «Վստահ եմ, որ երկու երկրների միջև ձևավորված բարեկամության և փոխըմբռնման հարաբերությունները հետագայում ևս ավանդական գործընկերության ոգուն համապատասխան կծառայեն որպես Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության ընդլայնման վստահելի հիմք՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG