Մատչելիության հղումներ

Պուտին. Գլոբալ անվտանգություն ապահովելու համար Ռուսաստանը պատրաստ է բաց երկխոսության


Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր զորահանդես է անցկացվել՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ելույթում նաև անդրադառնալով նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին, ասել է, թե բոլոր երկրներին, ամբողջ մարդկությանը կարևոր է գիտակցել, որ խաղաղությունը շատ փխրուն է և կայունությունը ամրապնդվում է միմյանց լսելու, վստահելու և փոխադարձ հարգանքի ընդհանուր ձգտումը:

Նա ասել է, որ գլոբալ անվտանգություն ապահովելու համար Ռուսաստանը բաց է երկխոսության համար: «Մնեք պատրաստ ենք կառուցողական, իրավահավասար գործընկերության՝ հանուն համաձայնության, հանդարտության և աշխարհի առաջընթացի»,- ասել է Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG