ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը հայտնում է, որ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 25 հազար եվրոյով՝ այս տարվա մարտին Ռուսաստանի և Ֆրանսիայի հավաքականների հանդիպման ժամանակ ռուս երկրպագուների ռասիստական բնույթի վանկարկումների համար:
Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը ծաղրալից վանկարկումներ են հնչել Ֆրանսիայի հավաքականի խաղացողներ Պոլ Պոգբայի և Ուսման Դեմբելեի հասցեին: Խաղն ավարտվել էր Ֆրանսիայի հավաքականի հաղթանակով՝ 3.1 հաշվով:
Հաջորդ ամիս Ռուսաստանում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը: