ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր Փհենյանում հյուսիսկորեական պաշտոնյաների հետ հանդիպմանը ասել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հյուսիսային Կորեայի հետ՝ Կորեական թերակղզում խաղաղություն ապահովելու համար:
Փոմփեոն Փհենյան է մեկնել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքները ավարտելու նպատակով: Նա նաև ճնշում է գործադրելու Փհենյանի վրա՝ Հյուսիսային Կորեայում բանտարկված ԱՄՆ-ի երեք քաղաքացիներին ազատելու համար: