Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում աջակցել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր»-ի 140 մլն դոլար դրամաշնորհով


Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին կոչ է արել աջակցել Հայաստանում աննախադեպ, խաղաղ և սահմանադրական իշխանափոխությունը հաջողությամբ ավարտին հասցնելուն՝ արագացված կարգով քննարկելով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հնարավորությունը, որը կուղղվի երկրի հանրակրթական դպրոցների գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, արվեստի և մաթեմատիկայի կրթական ծրագրերին:

Դրամաշնորհը հավանաբար կտրամադրվի 5 տարվա համար, նշում է Հայ դատի հանձնախումբը իր հաղորդագրությունում:

Հիշեցնենք, 2006 թվականին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան ծրագրել էր Հայաստանին հատկացնել մոտ 235 միլիոն դոլար` ոռոգման համակարգերի և գյուղական ճանապարհների շինարարության համար: 2009-ին, այդուհանդերձ, կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը` պայմանավորված մի շարք քաղաքական ցուցանիշների գծով Հայաստանի կատարողականի վատթարացմամբ: Շարունակվեց և ավարտին հասցվեց միայն ոռոգման համակարգերի կառուցման ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG