Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը շնորհավորում է Հայաստանի նոր վարչապետին


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթ, արխիվ

Միացյալ Նահանգները շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին որպես նոր վարչապետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը:

«Անհամբեր սպասում ենք Հայաստանի նոր կառավարության և ժողովրդի հետ սերտորեն աշխատելուն երկու երկրների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում, ներառյալ՝ աճող առևտուրը, աշխատանքը ի պաշտպանություն ժողովրդավարության և օրենքի իշխանության և տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության պահպանումը», - ասված է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում:

Մայիսի 8-ին Հայաստանի խորհրդարանը ժողովրդական շարժման առաջնորդ, ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ընտրեց, իսկ նախագահ Արմեն Սարգսյանը իր հրամանագրով նշանակեց վարչապետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG