Մատչելիության հղումներ

Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին


Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Հայաստանի խորհրդարանի այսօր կայացրած որոշումը ցույց է տալիս, որ մեր կազմակերպության օգնությամբ իրականացված սահմանադրական բարեփոխումները սկսել են կյանքի կոչվել։ Այս գործընթացը պետք է շարունակվի՝ Հայաստանի ժողովրդի ցանկություններին համապատասխան», ֊ հայտարարել է Յագլանդը։ ֊ «Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին այս անչափ կարևոր գործընթացում՝ հիմնվելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքների վրա»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG