Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդևը դարձյալ Ռուսաստանի վարչապետն է


Մոսկվա, 8-ը մայիսի, 2018 թ․
Մոսկվա, 8-ը մայիսի, 2018 թ․

Ռուսաստանի Պետդուման այսօր կողմ է քվեարկել Դմիտրի Մեդվեդևին վարչապետի պաշտոնում նշանակելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին։ Պուտինը Մեվեդևի թեկնածությունը խորհրդարանին էր ներկայացրել դեռ երեկ, երդմնակալության արարողությունից հետո։

Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցութայն ղեկավար և Պուտինի մտերիմ թիմակից Մեդվեդևի թեկնածությանը կողմ է քվեարկել 379 պատգամավոր: Դրանից անմիջապես հետո Պուտինը ստորագրել է Դմիտրի Մեվդեդևին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը։

Սա Մեդվեդևի վարչապետության երկրորդ ժամկետն է։ 2008 թվականին նա, որպես Պուտինի ժառանգորդ, ընտրվել էր Ռուսաստանի նախագահ, սակայն 2011-ին՝ նախագահական ընտրություններից կես տարի առաջ, Մեդվեդևը հայտարարել է, որ պատրաստ է իր աթոռը զիջել Պուտինին՝ համաձայն իրենց պայմանավորվածության: Շատ ռուսաստանցիներ սա որակել էին «ռակիորովկա» (փոխատեղում) և բողոքի ցույցեր կազմակերպել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլ քաղաքներում:

Այսօր Պետդումայում ունեցած ելույթում Մեդվեդևը հայատարարել է, թե պետք է ավելացնել թոշակի անցնելու տարիքային շեմը․ ժողովրդի շրջանում ոչ պոպուլյար մի քայլ, որից Ռուսաստանի իշխանությունները խուսափում էին ընտրություններից առաջ։ Մեդվեդևն այսօր հայատարարել է նաև, որ կառավարությանն անհրաժեշտ է հավելյալ 25 տրիլիոն ռուբլի՝ Պուտինի այսպես կոչված «մայիսյան որոշումներն» իրագործելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG