Մատչելիության հղումներ

Պետդուման հաստատեց Դմիտրի Մեդվեդևին Ռուսաստանի վարչապետի պաշտոնում


Պետդուման 374 կողմ, 56 դեմ ձայներով հաստատեց Դմիտրի Մեդվեդևին Ռուսաստանի վարչապետի պաշտոնում:

Քվեարկությունից առաջ խորհդարան էր եկել Վլադիմիր Պուտինը, ով երեկ, չորորդ անգամ ստանձնելով Ռուսաստանի նախագահի պաշտոնը, առաջարկել էր Մեդվեդևին շարունակել կառավարության ղեկավարումը:

Ելույթ ունենալով խորհդարանական ամբիոնից՝ Պուտինը պնդել է, թե Մեդվեդևի կառավարությունը կարողացել է լուծել տնտեսական ճգնաժամի շրջանում ի հայտ եկած ոչ սովորական խնդիրները և հորդորել է պատգամավորներին աջակցել նրա թեկնածությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG