Մատչելիության հղումներ

ԼՂ նախագահը շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետին


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, ուղերձում ասված է. - «Մեծարգո՛ պարոն Փաշինյան,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Հուսով եմ, որ Ձեր կողմից ձևավորված կառավարությունը կշարունակի անել հնարավորը հայոց անկախ պետականության զորացման, ժողովրդի պաշտպանունակության ամրապնդման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ ի նպաստ մեր հայրենիքի և հայ ժողովրդի»։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ ընտրվեց այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում՝ ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG