Մատչելիության հղումներ

Նախագահը հրամանագիր ստորագրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին


Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևան, 8-մայիսի, 2018 թ.

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին: « Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-11-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- գրված է հրամանագրի տեքստում:

Այսօր ավելի վաղ Ազգային ժողվի հատուկ նիստում տեղի էր ունեցել վարչապետի ընտրությունը: Միակ թեկնածու Փաշինյանի օգտին քվեարկել էր 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG