Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյան, արխիվ
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ։

Կուսակցության շնորհավորական ուժերձում մասնավորապես ասված է. - «Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի ողջ ժողովրդին ձեռք բերված հաղթանակի համար:

Մենք`բոլորս, երկար տարիներ պայքարել ենք օրինական իշխանություն, ժողովրդի և պետության շահը սպասարկող կառավարման համարկարգ ունենալու համար։

Շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ գործունեություն` ի շահ ժողովրդի և պետության:

Սիրելի հայրենակիցներ, մենք դեռևս ունենք մեծածավալ աշխատանք` կառավարման համակարգի արմատական փոփոխությունների համար։

Իրականացրել ենք առաջին քայլը` ունենք ժողովրդի կողմից ընտրված վարչապետ և միասնական ջանքերով շարունակելու ենք կյանքի կոչել մնացած քայլերը»։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ ընտրվեց այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում՝ ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG