Մատչելիության հղումներ

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երդմնակալության արարողության ժամանակ, Մոսկվա, Կրեմլ, 7-ը մայիսի, 2018թ․
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երդմնակալության արարողության ժամանակ, Մոսկվա, Կրեմլ, 7-ը մայիսի, 2018թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Ակնկալում եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի, ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ամրապնդմանը», - Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է Ռուսաստանի նախագահի շնորհավորական հեռագրում:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ ընտրվեց այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում՝ ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG