Մատչելիության հղումներ

Պեսկով․ Հայաստանի մասին Լեոնտևի խոսքերն անհաջող են, դրանց պետք չէ ուշադրություն դարձնել


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անհաջող է որակել «Ռոսնեֆտ»-ի փոխնախագահ Միխայիլ Լեոնտևի խոսքերը Հայաստանի մասին և պնդել, որ դրանք չեն արտացոլում Ռուսաստանի տեսակետը:

«Այդ խոսքերին պետք չէ ուշադրություն դարձնել, դրանք չունեն և չեն կարող որևէ ընդհանրություն ունենալ Հայաստանի հանդեպ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ», - ասել է Կրեմլի խոսնակը:

Ավելի վաղ «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի եթերում «Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար, նախկինում հեռուստալրագրող Լեոնտևը պնդել էր, թե իբր Հայաստանը իր ողջ պատմության ընթացքում բեռ է եղել Ռուսաստանի համար, և իրեն այլ վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG