Մատչելիության հղումներ

Ապրիլի 13-ից ցույցերը ցրելու համար կիրառվել է թվով 11 հատուկ միջոց. Ոստիկանություն


Երևան, 16-ը ապրիլի, 2018թ.
Երևան, 16-ը ապրիլի, 2018թ.

Ապրիլի 13-ից Ոստիկանությունը ցույցերը ցրելու համար կիրառել է թվով 11 հատուկ միջոց, «Ազատության» հարցման ի պատասխան տեղեկացնում են ոստիկանությունից։

Ըստ ոստիկանության, ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում կիրառվել է «Զարյա-2» տեսակի լուսաձայնային 4 նռնակ, «Սվիրել» (ԱՍԶ-40) տեսակի 40 մմ լուսաձայնային 2 արկ։

Ապրիլի 22-ին Արցախի փողոցում կիրառվել է «Զարյա-2» տեսակի լուսաձայնային 5 նռնակ։

Ոստիկանությունը նշում է, որ ապրիլի 16-ին վնասվածքներ են ստացել 15, ապրիլի 19-ին՝ 2, իսկ ապրիլի 22-ին՝ 9 ոստիկանության ծառայողներ:

«Վնասվածքների բնույթը և առաջացման մեխանիզմները, այդ թվում՝ հատուկ միջոցների կիրառման հետևանքով հնարավոր է որոշել միայն դատաբժշկական փորձաքննությամբ», - հայտնում է ոստիկանությունը՝ շարունակելով. - «Հատուկ միջոցները կիրառվել են դրանց տեխնիկական անձնագրերով նախատեսված պահանջների պահպանմամբ՝ ըստ մարդու առողջության համար հաստատված թույլատրելի չափանիշների»:

Ապրիլի 16-ին Ազգային ժողովի շենքի մատույցներում տեղի ունեցավ ընդհարում ցուցարարների և ոստիկանների միջև:

Ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր մուտք գործել ԱԺ շենք, ոստիկանները համաձայնեցին թույլ տալ միայն նրա և մյուս երեք պատգամավորների մուտքը: Փաշինյանը հայտարարեց, որ իրեն պայմաններ չպետք է թելադրեն, ապա ասաց, որ ցանկանում է որպես պատգամավոր ընդունել իր մոտ ընդունելության եկած քաղաքացիներին՝ ցուցարարներին: Ապա նա փորձեց արգելափակոցի վրայով անցնել դեպի ոստիկանության պատնեշը: Ոստիկանները խոչընդոտեցին նրան և նրան հետևող ցուցարարներին, ինչին հաջորդեց քաշքշուկ, որից հետո էլ ոստիկանները փշալարերով փակեցին դեպի ԱԺ ճանապարհը:

Ոստիկանությունը նաև հատուկ միջոցներ օգտագործեց։ Կային տուժածներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG