Մատչելիության հղումներ

ՌԴ վարչապետի թեկնածուն վերստին Մեդվեդևն է, նա հանդիպումներ է անցկացնում Պետդումայում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երդմնակալության արարողության ավարտին շնորհավորում են վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, Մոսկվա, Կրեմլ, 7-ը մայիսի, 2018թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երդմնակալության արարողության ավարտին շնորհավորում են վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, Մոսկվա, Կրեմլ, 7-ը մայիսի, 2018թ․

Ակնկալվում է, որ այսօր Ռուսաստանի Պետդուման վերստին հավանություն կտա Դմիտրի Մեդվեդևի թեկնածությանը վարչապետի պաշտոնում:

Երեկ չորրորդ անգամ ստանձնելով Ռուսաստանի նախագահի պաշտոնը՝ Վլադիմիր Պուտինը կրկին առաջարկել էր Մեդվեդևին շարունակել կառավարության ղեկավարումը:

Այժմ Մեդվեդևը հանդիպումներ է անցկացնում խորհրդարանում, որտեղ մեծամասնություն է կազմում Պուտինի ղեկավարած «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG