Մատչելիության հղումներ

Շիրակի համալսարանում շարունակվեց բողոքի ակցիան հանրապետական ռեկտորի հրաժարականի պահանջով


Ռեկտոր Սահակ Մինասյանը դիմում է ցուցարարներին, 5-ը մայիսի, 2018թ․

Շիրակի պետական համալսարանում այսօր շարունակվեց բողոքի ակցիան՝ հանրապետական ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով:

Այսօր բողոքի ակցիային մասնակցում էր օրեր առաջ աշխատանքից հեռացված բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է: Վերջինս պնդեց, թե բուհում վախի մթնոլորտ կա, նաև չարաշահումների մասին խոսեց:

«Միևնույնն է՝ Դուք հեռանալու եք, բոլոր բյուջեից թալանածները հետ եք վերադարձնելու, պատժվելու եք օրենքի ամենայն խստությամբ», - իր ելույթում հայտարարեց Ֆարմանյանը:

Ռեկտոր Սահակ Միանսյանը ամիսներ շարունակ պնդում էր, որ աշխատանքից ազատված 2 դասախոսները՝ Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը, պարզապես գործիք են ունեն հովանավորներ: Այսօր Սահակ Միասյանը չակերտները բացեց․ - «Դասախոսներ պարոն Խորիկյանի, Համբարյանի պատմությունը չկրկնեմ՝ գիտեք: Ի սկզբանե հորդորում էին, որ այս ամենը կազմակերպվում է Անահիտ Ֆարմանյանի կողմից՝ ռեկտորի պաշտոնը ստանձնելու համար: Պաշտոնապես հայտարարում եմ՝ Անահիտ Ֆարմանյանին պրոռեկտոր նշանակելու պահից դե ֆակտո համալսարանի իրավական խորհուրդն ու պետական մանկավարժական ինստիտուտը ղեկավարել է տիկին Ֆարմանյանը: Բոլոր գործառույթները՝ գիտություն, արտաքին կապեր, ուսումնական մաս և այլն՝ ենթարկվել է տիկին Ֆարմանյանին: Տիկին Ֆարմանյանը չկարողացավ հաշտվել այն մտքի հետ, որ համալսարանն ունի նոր ղեկավար, նոր մոտեցումներ, հին մեթոդները չեն անցնում և այլն: Երբ ինձ հորդորում էին, որ այս ամենի հետևում կանգնած է տիկին Ֆարմանյանը, անկեղծ եմ ասում՝ ես չէի ուզում հավատալ»:

Անահիտ Ֆարմայանը հերքում է իր հասցեին հնչեցվող մեղադրանքները: - «Պարոն Մինասյանին ես հորդորում եմ՝ իր կատարած հանցագործությունների, ապօրինությունների հետևում չփորձի թաքնվել, պնդելով, որ պաշտոնակռիվ է, աթոռակռիվ է: Չկա նման բան»:

Սահակ Միասյանը հայտարարեց որ հրաժարական չի տա: Իր հասցեին մեղադրանքների մասով էլ ասաց՝ «ապօրինությունները՝ եղավ երկու տարի է՝ փորձում են հաստատել»:

Բողոքի ակցիան կշարունակվի նաև վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG