Մատչելիության հղումներ

Իսրայելցի նախարար. «Կոչնչացնենք Ասադին, եթե նա տարածք տրամադրի Իրանին Իսրայելի դեմ գործողությունների համար»


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ, արխիվ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ, արխիվ

Իսրայելի կառավարությունում չեն բացառում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ֆիզիկական ոչնչացման հնարավորությունը: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը:

«Եդիոտ Ախրոնոտ» թերթին տված հարցազրույցում Շտայնիցը ասել է․ - «Եթե Ասադը թույլ տա, որպեսզի Իրանը Սիրիան վերածի մեր դեմ հարձակումների պլացդարմի, ապա Իսրայելը կոչնչացնի նրան»:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն էր նշել, որ Սիրիայի տարածքում իրանական ռազմակայանների ստեղծումը կանխվելու է, «եթե պարզվի, որ դրանք թիրախավորելու են Իսրայելի տարածը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG