Մատչելիության հղումներ

Ադրբեջանում տեղի ունեցած ավտովթարը 7 մարդու կյանք է խլել


Ջրանցք Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանում այսօր առավոտյան տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ է զոհվել: APA գործակալության տեղեկություններով` վթարը տեղի է ունեցել Սաբիրաբադի շրջանի Շահրիյար գյուղում:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ գյուղի բնակիչներից մեկին պատկանող տրակտորը և դրան կցված քարշակը շուռ են եկել և հայտնվել մոտակա ջրանցքում:

«Բոլոր զոհերը նույն ընտանիքի անդամներ են», - նշված է ադրբեջանական գործակալության հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG