Ավելի քան 80 մարդ է տուժել Իրանի հարավ-արևմտյան շրջաններում անցած գիշեր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը ըստ Ռիխտերի սանդղակի 5.1 բալլ է կազմել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Յասուջ քաղաքից 11 կիլոմետր հյուսիս: