Իրանի աջակցությունը վայելող «Հըզբոլա» շարժումը լուրջ հաջողություն է արձանագրել Լիբանանում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում:
Քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հըզբոլա»-ն և նրա հետ դաշնակցած քաղաքական ուժերը կարող են տիրանալ Լիբանանի 128-տեղանոց խորհրդարանի մանդատների կեսից ավելիին:
Տեղական մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ գործող վարչապետ Սաադ Հարիրիի ղեկավարած դաշինքը նորընտիր խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն է ձևավորելու: