Մատչելիության հղումներ

Աֆղանստանում մզկիթի մոտ ընտրողների գրանցման կենտրոնում պայթյունից առնվազն 10 մարդ է զոհվել


Աֆղանստանի արևելյան Խոստ նահանգում մզկիթի մոտ իրականացված պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել, շուրջ երեք տասնյակ վիրավորներ կան: Այս մասին հայտնում են պաշտոնյանները՝ հավելելով, որ զոհերի թիվը հնարավոր է ավելանա:

Նահանգի ոստիկանապետ Աբդուլ Հանանը «Ֆրանս Պրես»-ին ասել է, որ ռումբը տեղադրված էր մեծ վրանում, որը մզկիթին առընթեր օգտագործվում էր որպես ընտրողներին գրանցելու կենտրոն:

Աֆղանստանում խորհրդարանական և նահանգային խորհուրդների ընտրությունները նշանակված են հուլիսի 20-ին:

Անցած ամիս, Քաբուլում ընտրողների գրանցման կենտրոններից մեկում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով 57 մարդ էր զոհվել, 120-ը՝ վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG