Մատչելիության հղումներ

Անկարան կպատասխանի ԱՄՆ-ին, եթե որոշվի կասեցնել սպառազինությունների վաճառքը Թուրքիային. Չավուշօղլու


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Անկարան կպատասխանի Վաշինգտոնին, եթե ԱՄՆ-ն որոշի ժամանակավորապես դադարեցնել սպառազինությունների, այդ թվում՝ F-35 ռազմական օդանավերի վաճառքը Թուրքիային։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ մայիսի 6-ին CNN Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Չավուշօղլուն ասել է, որ դա կլինի սխալ, անտրամաբանական և ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև հաստատված փոխգործակցությանը հակասող որոշում:

ԱՄՆ-ի տարեկան ռազմական ծախսերը քննարկվում է Կոնգրեսում: Շուրջ 717 միլիարդ դոլար կազմող պաշտպանության ոլորտի տարեկան բյուջեն ենթադրում է մրցակցություն Ռուսաստանի և Չինաստանի հետ:

Օրենսդիրների քննարկումներում ներառված է նաև Թուրքիային ամերիկյան սպառազինությունների վաճառքը ժամանակավորապես կասեցնելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG