Մատչելիության հղումներ

Մոսկվայում երեկ բերման էր ենթարկվել «Ազատության» արտահաստիքային թղթակիցը


Մայիսի 5-ի երեկոյան ոստիկանները Մոսկվայի կենտրոնում բերման էին ենթարկել «Ազատություն» Ռ/Կ-ի արտահաստիքային թղթակից Զոսյա Ռոդկևիչին:

Նա Պուշկինսկայա հրապարակում և Տվերսկայա պողոտայում կատարում էր խմբագրության հանձնարարությունը՝ տեսագրելով Վլադմիր Պուտինի իշխանույան դեմ անցկացվող հավաքը:

Ռոդկևիչին ու մի քանի այլ անցորդների ոստիկանները բերման էին ենթարկել մետրոպոլիտենի կայարանի ճանապարհին․ բերման ենթարկվածներից ոչ մեկն այդ պահին բողոքի ակցիայի մասնակից չէր: Ոստիկանական բաժանմունքի բակում նրանց ավելի քան երկու ժամ պահել են ոստիկանական մեքենայում:

Լրագրողն ազատ է արձակվել, երբ փաստաբանը՝ ժամանելով ոստիկանական բաժանմունք, բացատրել է, որ նա կատարում էր արտասահմանյան լրատվամիջոցի հանձնարարությունը:

Ոստիկանները նրան ազատ են արձակել՝ առանց բերման ենթարկելու մասին համապատասխան արձանագրություն կազմելու:

Լրագրող Զոսյա Ռոդկևիչը ռեժիսոր-վավերագրող է: Նա «Իմ ընկեր Բորիս Նեմցովը» ու մի շարք այլ ֆիլմերի հեղինակն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG