Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ մեկնարկել է «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից դեպի Երևան մտնող ճանապարհի հարակից տարածքների բարեկարգման ծրագիրը: , ասված է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում:
«Այս համատեքստում ճանապարհի հարակից տարածքները կստանան ավելի պատշաճ ու ներկայանալի տեսք: Ավելի քան 4,5 կմ երկարությամբ ճանապարհի հարակից տարածքներում արդեն իսկ իրականացվում են ինչպես վերանորոգման, այնպես էլ արտաքին տեսքի բարելավման աշխատանքներ», - ասված է հաղորդագրությունում: - «Ճանապարհի վրա գտնվող ավելի քան 430 շինություններ կենթարկվեն արտաքին վերանորոգման՝ նախապես մշակված դիզայներական նախագծի համապատասխան: Շինությունները կզարդարվեն նաև հայկական սիմվոլիկ պատկերներով»: