Ուկրաինայի զինվորականները պնդում են, որ այսպես կոչված «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ուժերը երեկ երեկոյան ականանետերից ռմբահարել են Դոնբասում գտնվող Մայորսկ, իսկ այսօր առավոտյան՝ Զայցևո գյուղի բնակելի տները:
Նաև հաղորդվում է, որ այսօր ռմբահարվել է «Գնուտովո» անցակետը, որտեղ այդ պահին տասնյակ մարդիկ են գտնվել:
Տուժածների մասին հաղորդագրություններ չկան:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայի արևելքում հակամարտության չորս տարիների ընթացքում ավելի քան 10 հազար մարդ է զոհվել: