Մատչելիության հղումներ

Թուրք ընդդիմադիր․ Հունիսի 25-ին լուսավոր Թուրքիայում են արթնանալու


Թուրքիայի ընդդիմադիր ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլու

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հունիսի 24-ին երկրում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում առաջադրել է Յալովայի պատգամավոր Մուհարեմ Ինջեի թեկնածությունը:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, այսօր կայացած համաժողովի ժամանակ խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, հայտարարելով իրենց թեկնածուի անունը, համոզմունք է հայտնել, որ «հունիսի 25-ին լուսավոր Թուրքիայում են արթնանալու»:

Միաժամանակ այսօր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, վարչապետ Բինալի Յըլդըրըմը և «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին Բարձրագույն ընտրական հանձնաժողովում առաջադրել են իրենց միասնական թեկնածուին՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Առաջիկա հունիսին կայանալիք նախագահական ընտրություններում ավելի վաղ իրենց թեկնածուներին են առաջադրել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթդին Դեմիրթաշը, «Վաթան» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլաօղլուն, «Արդարություն» կուսակցության ղեկավար Վեջդեթ Օզը և «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները: Վերջինս, ըստ վերլուծաբանների, նախագահական մրցավազքում կարող է դառնալ Էրդողանի գլխավոր հակառակորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG