Մատչելիության հղումներ

Պաղեստինի նախագահը ներողություն է խնդրել հակահրեական մեկնաբանության համար


Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբաս, արխիվ
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբաս, արխիվ

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը ներողություն է խնդրել հակասեմիտական գնահատված մեկնաբանության համար:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Աբբասն այսօր ասել է, որ մտադիր չէր վիրավորել հրեաներին և հարգանք է տածում հուդայական կրոնի նկատմամբ: Նա հայտարարել է, որ «հրեից Ողջակիզումը՝ Հոլոքոսթը, մարդկության պատմության ընթացքում կատարված ամենահրեշավոր հանցագործությունն է»:

Աբբասը Պաղեստինի կառավարության վերջին նիստերից մեկում ասել էր, թե «Եվրոպայի հրեաներին սպանել և հետապնդել են ոչ թե հրեա լինելու, այլ տոկոսավ փող տրամադրելու համար»:

Չորեքշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն միջազգային համայնքին կոչ է արել դատապարտել Աբբասի հակասեմիտական հայտարարությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG