Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը օգնություն է խնդրում ՖԻՖԱ-ից՝ ազատելու համար չեչեն իրավապաշտպան Օյուբ Տիտիևին, ում Ռուսաստանը մեղադրում է մարիխուանա պահելու համար։
Տիտիևը գործընկերները պնդում են, որ գործը շինծու է։
Human Rights Watch-ը երեկ հայտարարել է, որ ՖԻՖԱ-ն պետք է օգտագործի իր «լծակները» Տիտիևի անվերապահ ազատ արձակումը ապահովելու համար՝ Կրեմլին ստիպելով դա անել հունիսի 14-ից՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ։