Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, որ իր երկիրը «գործնականում ավարտել է» ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստման աշխատանքները, որը հաջորդ ամիս կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը ռուսաստանյան 11 քաղաքներում:
«Ռուսաստանը պատրաստ է առաջնությանը», - ասել է Պուտինը ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ Սոչիում հանդիպումից հետո։
Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի ազգային հավաքականը հաջող ելույթ կունենա առաջնությանը․ - «Մենք հավատում ենք, որ մեր ֆուտբոլիստներն ամեն ինչ կանեն արժանի խաղ ցուցադրելու համար»:
Ինֆանտինոն, իր հերթին, ասել է, որ Ռուսաստանն ամբողջությամբ պատրաստ է մրցաշարին և ցուցաբերել է առաջնության կազմակերպման ու անցկացման հետ կապված հարցերում առավել պրոֆեսիոնալիզմ և նվիրվածություն:
«ՖԻՖԱ-ի փորձագետների գնահատականը շատ բարձր է», - հայտարարել է Ջաննի Ինֆանտինոն, ով երեկ Վլադիմիր Պուտինի հետ ստացել է «Առաջնություն-2018»-ի «երկրպագուի անձնագիրը»՝ անձը հաստատող փաստաթուղթը, որը երկրպագուներին տալու է ձեռք բերած տոմսով մարզադաշտ մուտք գործելու իրավունք: