ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի եզրափակիչում մայիսի 16-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում կհանդիպեն «Ատլետիկո» (Մադրիդ) և «Մարսել» ակումբները:
Իսպանական թիմը երեկ ուշ երեկոյան կիսաեզրափակիչի պատասխան խաղում սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ անգլիական «Արսենալ»-ի նկատմամբ, ֆրանսիական ակումբը, հյուրընկալվելով ավստրիական «Զալցբուրգ»-ին, պարտվեց 1:2 հաշվով: Թիմերի միջև առաջին հանդիպումները Լոնդոնում և Մարսելում ավարտվել էին, համապատասխանաբար, 1:1 և 2:0 հաշիվներով:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երեկ «Արսենալ»-ի մեկնարկային կազմում չէր և խաղադաշտ դուրս եկավ միայն 68-րդ րոպեին: