Մատչելիության հղումներ

Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Կողմերը, ըստ նախագահի պաշտոնական կայքի, քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և կարևորել խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ Սահմանադրության և օրինականության շրջանակներում:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանումում իրականացվող բարեփոխումներին և վերահաստատել Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին:

«Պարոն Յագլանդն իր հերթին ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու օրենսդրական բարեփոխումներին: Նախագահ Սարգսյանը հրավիրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ իրեն հարմար ժամկետներում այցելել Հայաստան»,- հայտնում է նախագահի կայքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG