Մատչելիության հղումներ

Բասկերի էՏԱ կազմակերպությունը դադարեցնում է գործունեությունը


Բասկերի անջատական էՏԱ կազմակերպությունը, որը տասնամյակներ շարունակ զինված պայքար է մղել Իսպանիայից ու Ֆրանսիայից բասկերի երկրի անկախացման համար, հայտարարել է ինքնալուծարման և քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին:

Այսօր պաշտոնապես տարածած հայտարարությամբ այս ձախակողմյան ծայրահեղական շարժումը նշում է՝ 60 տարի առաջ խմբավորումը զինված պայքար էր սկսել, քանի որ բասկերի երկիրը «կեղեքվում էր Ֆրանսիսկո Ֆրանկոյի ռեժիմի ճիրանների տակ», սակայն անցած տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել, և հիմա իրենք մտադիր են պայքարը շարունակել խաղաղ, ժողովրդավարական մեթոդներով:

«Բասկերը կան և պատրաստ են իրենց ձեռքը վերցնել իրենց ճակատագիրը»,- ասված է խմբավորման ուղերձում: Ավելի վաղ ծայրահեղական կազմակերպությունը ներողություն էր խնդրել 1960-ականներին տեղի ունեցած զինված հարձակումների զոհ դրաձած հարյուրավոր մարդկանց հարազատներից, անցած տարի էլ պաշտոնապես Իսպանիայի իշխանություններին է հանձնել իր տրամադրության տակ եղած զենքն ու զինամթերքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG