Մատչելիության հղումներ

Թեհրանը մերժում է միջուկային համաձայնագիրը վերանայելու՝ ԱՄՆ-ի պահանջը


ԻԻՀ արտգործնախարար Մոհամադ Զարիֆ, 3-ը մայիսի, 2018 թ․
ԻԻՀ արտգործնախարար Մոհամադ Զարիֆ, 3-ը մայիսի, 2018 թ․

Թեհրանը մերժում է միջուկային ծրագրի շուրջ 2015-ին գերտերությունների հետ կնքված գործարքը վերանայելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը: ԻԻՀ արտգործնախարար Մոհամադ Զարիֆը «Յութուբում» տարածված տեսանյութում հայտարարել է․ «Մենք երբեք ուրիշին չենք հանձնի մեր անվտանգությունը, ոչ էլ կվերաբանակցենք կամ կվերախմբագրենք գործարքը, որն իրագործել ենք անկեղծորեն»:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ով դեռ նախընտրական շրջանից է քննադատում այդ գործարքը, եվրոպացի դաշնակիցներից պահանջում է մինչև մայիսի 12-ը շտկել փաստաթղթի, իր համոզմամբ՝ «սարսափելի թերությունները», սպառնալով հակառակ դեպքում վերականգնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG