Մատչելիության հղումներ

Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ և ԵՄ դեսպանների հետ


ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի և ԵՄ դեսպանների հետ: Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր հանդիպումներ ունեցա Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։

Դեսպաններին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։ Նաև քննարկեցինք հարաբերությունների օրակարգին վերաբերող այլ հարցեր։ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպումները կշարունակվեն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG