Մատչելիության հղումներ

Թալիշից հարավ-արևելք շփման գծի դիտարկումը անցել է ըստ ժամանակացույցի


Այսօր ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG