Մատչելիության հղումներ

Ռուսաստանը 20 տարում առաջին անգամ կրճատել է ռազմական ծախսերը


Ռուսական արտադրության C-300 հրթիռային համալիր, արխիվ
Ռուսական արտադրության C-300 հրթիռային համալիր, արխիվ

Ռուսաստանը 20 տարում առաջին անգամ կրճատել է ռազմական ծախսերը: Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի վերջին զեկույցի համաձայն` անցած տարի Մոսկվան ռազմական կարիքների վրա ծախսել է 3.9 տրիլիոն ռուբլի, ինչը 17 տոկոսով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից:

Սա Ռուսաստանում ռազմական բյուջեի առաջին կրճատումն է 1998 թվականից ի վեր: Ընդհանուր առմամբ, ողջ աշխարհի մակարդակով ռազմական ծախսերը նախորդ տարվա համեմատ ավելացել են մոտ մեկ տոկոսով, ինչը, ըստ դիտորդական կազմակերպության ղեկավարի, սասանում է առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու հեռանկարը:

Ռազմական ծախսերի առումով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որին հետևում են Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Ռուսաստանն ու Հնդկաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG