Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը հերքում է Բաքվի լուրը, թե Աղդամի շրջանում հայկական ուժերը կրակ են բացել


ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տեղեկատվությունը, թե անցած գիշեր Աղդամի շրջանում հայկական ուժերը կրակ են բացել խաղաղ քաղաքացիների ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է տեղում աշխատող տեխնիկան:

Ստեփանակերտը վստահեցնում է, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակը շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք հանդես չի գալիս նախահարձակի դերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG