Մատչելիության հղումներ

Արամ առաջինի և Փաշինյանի միջև հեռախոսային խորհրդակցություն է կայացել


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին, արխիվ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին, արխիվ

Երեկ հեռախոսային խորհրդակցություն է տեղի ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի և Հայաստանում ժողովրդական շարժումը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջև:

«Վեհափառ հայրապետը ողջունեց բռնարարքներից հեռու մնացած և Հայաստանում ընկերային արդարություն հաստատելու ձգտող ժողովրդային շարժումը, ինչպես նաև իր գնահատանքը հայտնեց տիար Փաշինյանին, որը փորձում է սահմանադրական ճանապարհով ու համախոհական ոգով երկիրը ներկա ճգնաժամից դուրս բերել», - ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հաղորդագրությունում:

Արամ առաջինը շեշտել է, որ «ճգնաժամային իրավիճակի շարունակումը ահավոր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար՝ ցնցելով նրա պետականության հիմքերը»։ Արամ առաջին Վեհափառը շեշտել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ լուծման ուղիներ որոնել փոխըմբռնման ու հանդուրժողականության ոգով՝ միշտ ելնելով Հայաստանի Հանրապետության ու հայ ազգի գերագույն շահերից։ Ապա, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Հայաստանը ներկայիս իրավիճակից դուրս բերելու ձգտող և քաղաքական լուծման առաջնորդող իր պատկերացումն է փոխանցել Փաշինյանին։ Այդ ուղղությամբ Արամ առաջինը շարունակելու է իր աշխատանքը։

Նույն օրը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG