Մատչելիության հղումներ

Աղվան Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին


Աղվան Վարդանյան, արխիվ
Աղվան Վարդանյան, արխիվ

Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը։

Ըստ հաղորդագրության, Բաբլոյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. - «Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Հիշեցնենք, մայիսի 1-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ ՀՅ Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը չմասնակցեց քվեարկությանը, թեև խմբակցությունը որոշել էր ընտրել առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը պահանջել է Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG