Մատչելիության հղումներ

Արմեն Ամիրյանը հայտարարություն է տարածել իր հրաժարականի վերաբերյալ


Այսօր ավելի վաղ հրաժարական նեկայացրած մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ - «Սիրելի հայրենակիցնե′ր՝ գործընկերնե′ր, , ՀՀ նախագա′հ, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցնե′ր, ՀՀ կառավարության իմ գործընկերնե′ր և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյա′ն,

բոլորիդ առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում մոտ մեկ և կես տարվա համագործակցության, համատեղ աշխատանքի համար։

Հաճելի և պատասխանատու էր ծառայել մեր ժողովրդին, մեր պետությանը՝ հանուն մշակույթի զարգացման։

Այս ընթացքում հասցրեցի անել այն, ինչ հասցրեցի։ Իսկ բազմաթիվ այն ծրագրերը, որոնք ավարտին հասցնելչստացվեց, վստահ եմ, որ նախարարության իմ գործընկերները կփորձեն լավագույնս իրագործել։

Միշտ պատրաստ եմ ծառայել հայրենի մշակույթին՝ անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից։

Սիրով՝ Արմեն Ամիրյան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG